Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
13.11.2018 | 01:14

...թե Նիկոլ Փաշինյանի չորս զավակներն էլ հայ առաքելական եկեղեցում մկրտված չեն: Այս թեման, որ տևական ժամանակ «քննարկվում» էր կուլիսնեում, վերջերս էլ ակտիվացել է սոցցանցերում։ Հիշենք. զավակներից ավագը՝ Աշոտը, ծառայում է հայոց զինված ուժերում, և շատերը հնարավոր չեն համարում նման բան: «Առանց մկրտել ո՞նց կուղարկեր բանակ»,- ասում են։ Մենք փորձեցինք փաստը ճշտել ԱԺ պատգամավոր, Աննա Հակոբյանի եղբայր Հրաչ Հակոբյանից. վեջինս սկզբում ասաց, որ՝ կարծես պետք է մկրտված լինեն, մի քանի ժամ հետո, երբ ինքը ևս ճշտել էր, մոտեցավ-ասաց, որ երեխաները մկրտված չեն։ Ինչու՝ չգիտեր։

Դիտվել է՝ 15727

Մեկնաբանություններ